вторник, 7 февраля 2017 г.

                                                            Սպորտ

                                          «Ավերիչ » Հենրիկ Մխիթարյանի                                գործողությունները Լեսթերի դեմ հաղթանակած խաղում

Ինչպես արդեն հայտնել ենք, Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը արտագնա խաղում 3:0 հաշվով առավելության հասավ «Լեսթեր Սիթի»-ի նկատմամբ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անցկացրեց հիանալի հանդիպում՝ դառնալով գեղեցիկ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Հավելենք, որ Հենրիխը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:  

                                                              Մխիթարյանի գովերգը

«Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած հիանալի խաղը «Լեսթերի» դեմ:
Բրիտանական ԶԼՄ-ն գրում է, որ Մոուրինյոյի առավելությունը թիմի նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալի նկատմամբ այն է, որ պորտուգալացին թիմում ունի Հենրիխ Մխիթարյանի պես ֆուտբոլիստ:
Հայ կիսապաշտպանը շատ արդյունավետ կերպով կապում է 2 հարձակվողի, բացի այդ Անտուան Գրիզմանը, որին վերջին շրջանում կապում են «ՄՅՈՒ»-ի  հետ, կարող է խաղալ «9» համարի դիրքում:
Մխիթարյանը, հնարավոր է «ապաստան» տա  թիմում ևս մեկ ֆրանսիացի ֆուտբոլիստի, եթե Գրիզմանը որոշի հեռանալ «Ատլետիկոյից» և տեղափոխվել Մանչեսթեր: Ֆրանսիացին կարող է նաև խաղալ ենթարահարձակվողի դիրքում, սակայն սա ընդհանրապես մեծ խնդիր չէ հայ կիսապաշտպանի համար:

Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում արդեն հասցրել է գոլ խփել և ձախից, և աջից և կենտրոնից:


 

                                                              Մեր մասին
Eddy Edducation-ն տեղեկատվական ցանցը ստեղծվել է 2017թ.-ի փետրվարի 7-ին:Ցանցը ստեղծել են Արամ Բեգանյանը և Վահան Սարգսյանը:Ցանցը տեղեկատվական է:Ցանցում մենք խոսելու ենք աշխարհագրության,հայոց և համաշխարհային պատմության,հայ մեծերի,հայ գրականության և այլ հետաքրքրաշարժ նյութերի մասին:Ցանցում նաև մենք կտանք խորհուրդներ սլայդ-շոուների,բիզնեսի,նույնիսկ կանանց մասին:
Ցանցի խորհրդանիշ բառը brainstorm-ն է(որը նշանակում է ուղեղի փոթորիկ):
Հուսով ենք,որ մեր տաղատվական ցանցը կգոհացնի Ձեզ:
Սիրով՝Արամ Բեգանյան և Վահան Սարգսյան: