Սպորտ
«Ավերիչ » Հենրիկ Մխիթարյանի գործողությունները Լեսթերի դեմ հաղթանակած խաղում
Ինչպես արդեն հայտնել ենք, Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը արտագնա խաղում 3:0 հաշվով առավելության հասավ «Լեսթեր Սիթի»-ի նկատմամբ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անցկացրեց հիանալի հանդիպում՝ դառնալով գեղեցիկ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
Հավելենք, որ Հենրիխը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Մխիթարյանի գովերգը
«Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած հիանալի խաղը «Լեսթերի» դեմ:
Բրիտանական ԶԼՄ-ն գրում է, որ Մոուրինյոյի առավելությունը թիմի նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալի նկատմամբ այն է, որ պորտուգալացին թիմում ունի Հենրիխ Մխիթարյանի պես ֆուտբոլիստ:
Հայ կիսապաշտպանը շատ արդյունավետ կերպով կապում է 2 հարձակվողի, բացի այդ Անտուան Գրիզմանը, որին վերջին շրջանում կապում են «ՄՅՈՒ»-ի հետ, կարող է խաղալ «9» համարի դիրքում:
Մխիթարյանը, հնարավոր է «ապաստան» տա թիմում ևս մեկ ֆրանսիացի ֆուտբոլիստի, եթե Գրիզմանը որոշի հեռանալ «Ատլետիկոյից» և տեղափոխվել Մանչեսթեր: Ֆրանսիացին կարող է նաև խաղալ ենթարահարձակվողի դիրքում, սակայն սա ընդհանրապես մեծ խնդիր չէ հայ կիսապաշտպանի համար:


Комментариев нет:
Отправить комментарий